Հայերեն
Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով ՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման պարագայում. Փաշինյանը՝ Թրամփին Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. 2 մարդ զրկվել է կյանքից, 23-ը՝ վիրավորվել ԵՄ-ի կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի աջակցության տրամադրման նախագիծը վերջնականացման փուլում է Երևանում 16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին Արմավիրում 77-ամյա տղամարդը փորձել է ինքնաuպանություն գործել 

Իդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյան

Հասարակություն
  • Ամառն ավարտվեց, իսկ ճամփորդությունների շրջանը՝ ոչ․ քանի դեռ եղանակը թույլ է տալիս, գրեթե ամեն շաբաթ/կիրակի փորձում ենք մեր հանգիստը կազմակերպել բնության գրկում։ Մարզեր ճամփորդելիս էլ, իհարկե, օգտվում ենք խանութներից, սրճարաններից կամ ժամանցի վայրերից, և շատ ուրախալի է տեսնել, որ արդեն մի շարք մարզերում հնարավոր է վճարել Իդրամով։ Կնշե՞ք՝  որ մարզերում եք հիմնականում զարգացնում QR-վճարումները։

 

  • Միանգամայն ճիշտ եք նկատել․ Idram&IDBank հավելվածով արդեն հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 17․500 վաճառակետերում․ դրանք խանութներ են, սպասարկման կետեր, այդ թվում՝ ռեստորաններ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, բժշկական կենտրոններ, վառելիքի լիցքավորման կետեր, զվարճանքի վայրեր և մի շարք այլ հաստատություններ։ Կարծում եմ՝ մեր օգտատերերը կհաստատեն, որ այսօր արդեն հնարավոր է առանց գրպանում կամ դրամապանակում անգամ մի դրամ ունենալու օգտվել Հայաստանում առկա գրեթե բոլոր ծառայություններից, կատարել անհրաժեշտ գնումներ թե՛ սննդի, թե՛ հագուստի խանութներից, օգտվել ռեստորաններից և նույնիսկ էլեկտրոնային թեյավճար թողնել։ Սա առաջին հերթին շուրջ 17․500 վաճառակետում վճարման հնարավորություն ունենալու արդյունքն է․ ընդ որում՝ սա պայմանավորված է ոչ միայն մեր աշխատանքով։ Մենք ընդլայնում ենք Իդրամով վճարման հնարավորություն ունեցող վաճառակետերի քանակը նաև մեր օգտատերերի ակտիվ աջակցության շնորհիվ, քանի որ վերջիններս իրենց հերթին հուշում են և՛ մեզ, և՛ այն վաճառակետերին, որոնք դեռ չունեն Իդրամի վճարման հնարավորություն, ապահովել այդ հնարավորությունը։

Նշածս հանգամանքն անչափ ուրախալի է մեզ համար, քանի որ սա իսկապես նշանակում է, որ Իդրամը ոչ միայն ունի Հայաստանում վճարային ամենամեծ ծածկույթը, այլ նաև ամենասիրված վճարային միջոցն է։ Բնականաբար, դա էլ ունի իր պատճառները՝

  • հարմարավետություն,
  • արագություն,
  • ֆինանսաբանկային գործիքների բազմազանություն։

Ինչ վերաբերում է հենց մարզերում տարածվածության աստիճանին, ապա նշեմ, որ Իդրամն արդեն լայնորեն տարածված է գրեթե բոլոր մարզերում․ ամենամեծ ծածկույթը Շիրակում է, հետո Լոռիում, բայց մենք շարունակում ենք աշխատել անխտիր բոլոր մարզերի ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան Իդրամով վճարման էլ ավելի բազմազան կետեր անգամ ամենահեռավոր մարզերում։

 

  • Փաստորեն՝ Դուք շարունակում եք Հայաստանում զարգացնել անկանխիկ վճարումները։ Դեռևս 2020 թվականին Իդրամը հանդես եկավ հետաքրքիր արշավով՝ «Ոչ քեշին»։ Ո՞րն էր արշավի նպատակը, և ի՞նչ եք կարծում՝ Ձեր ջանքերի արդյունքն ինչպիսի՞ն է։

Нет описания.

Нет описания.

  • «Ոչ քեշին» արշավը մեկնարկեցինք 2020-ին, սակայն իրականում շատ ավել վաղ էինք խոսում այն մասին, որ քեշն այլևս ժամանակակից չէ, եթե կա վճարման այնպիսի միջոց, ինչպիսին Իդրամն է։ Իհարկե խոսել «քեշի դեմ», երբ ունես դեռևս մոտ 2000 վաճառակետ, որտեղ կարելի է վճարել Իդրամով, և խոսել այն ժամանակ, երբ այդ կետերի թիվն արդեն շուրջ 17․500 է, համաձայնեք, լիովին տարբեր բաներ են (խմբ․ - ժպտում է)։ Այո, մենք վստահ էինք, որ ապագան անկանխիկ և անհպում վճարումներինն է, որտեղ QR-վճարումներն ունեն իրենց անփոխարինելի դերը, և իսկապես, անհպում վճարելն ավելի հարմար է, քան քեշով կամ անգամ քարտով։ Մեր օգտատերերը լավ կհիշեն «Քեշը ձեռի կեղտ ա», «Հո դու հի՞ն չես», «Քեշը փեշիցդ թափի» և շատ այլ թևավոր դարձած խոսքերը։ Թվում է, թե դրանք պարզապես արտահայտություններ են, բայց նախ մեր հասարակությունը սիրեց այդ պիտակները՝ սթիքերները, և հետո՝ այո՛, մեր արշավը տպավորիչ արդյունք ունեցավ։ Դրա ապացույցն է նաև օրական կտրվածքով կատարվող QR վճարումների քանակը, որը 2020-ի համեմատ աճել է գրեթե  մի քանի տասնյակ անգամ։ 

Нет описания.

Իսկ արշավն ավելի քան արդիական էր հենց 2020-ին, երբ տարածվեց չարաբաստիկ քովիդը, և հարկավոր էր հնարավորինս բացառել թղթադրամների հետ շփումը, որոնք մանրէների և վարակների տարածման հերոսներից են։ Ուստի Իդրամը ոչ միայն ակտիվորեն սկսեց ավելացնել գործընկեր վաճառակետերի թիվը, այլ նաև ընդլայնեց թեյավճար թողնելու ֆունկցիոնալը սննդի բոլոր հնարավոր կետերում,  որպեսզի մեր քաղաքացիներն անգամ թեյավճար թողնելու համար ստիպված չլինեին դիպչել թղթադրամներին։

 

  • Ինչպես նշեցիք՝ ունեք շուրջ 17․500 գործընկեր, որոնք Իդրամով վճարումներ են ընդունում․ սա իսկապես տպավորիչ թիվ է, և այս առումով Իդրամն անխոս առաջատար է։ Ի՞նչ առավելություններ են ստանում Ձեր գործընկեր վաճառակետերը։

 

  • Շուրջ 17․500 վաճառակետ հենց այս պահին է, բայց ամեն օր այդ թիվն աճում է։ Սկսենք նրանից, որ Իդրամի համագործակցությունը ցանկացած վաճառակետի հետ երկուստեք շահավետ է։ Քանի որ Իդրամը Հայաստանում ամենատարածված ֆինանսական հավելվածն է, մենք ունենք ավելի քան մի քանի հարյուր հազար ակտիվ օգտատեր, և բնական է, որ նրանց մեծ մասը գերադասում է վճարում կատարել հենց Իդրամով։ Եթե մի քանի տարի առաջ Իդրամի վաճառքի թիմն էր փորձում ներգրավել նոր վաճառակետեր, ապա հիմա այդ գործընթացը երկկողմանի է։ Շատ դեպքերում վաճառակետերն իրենք են մեզ դիմում «Իդրամ տեղադրելու» խնդրանքով, և հաճախ դրա դրդապատճառը հաճախորդների ցանկությունն է։ Այս առումով ուզում եմ նաև շնորհակալություն ասել մեր հաճախորդներին և գործընկերներին, որոնք, ինչպես և մենք, առաջնորդվում են հաճախորդներին լավագույն փորձառություն ապահովելու և հարմարավետության գաղափարով։ Այս պարագայում վաճառակետերի տեսանկյունից Իդրամով վճարման հնարավորություն ունենալը ոչ միայն իրենց հաճախորդների նկատմամբ լոյալության գործիք է, այլև վաճառքների աճին է ուղղված։ Ինչպես գիտեք՝ 2020 թվականին Իդրամն ու IDBank-ը առաջինը Հայաստանում ներդրեցին Rocket Line թվային ապառիկը, որը «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» սկզբունքով գործող ֆինանսական գործիք է և լայն տարածում է ստանում աշխարհում։ Մի կողմից՝ այն մեր օգտատերերին ազատում է ավելորդ քաշքշուկից, քանի որ իրենց համար Բանկը նախահաստատում է որոշակի սահմանաչափ, և այլևս կարիք չկա փաստաթղթեր ներկայացնելու և երկար սպասելու ապառիկի հաստատմանը։ Մյուս կողմից՝ սա հեղափոխական գործիք է վաճառակետերի համար, քանի որ Rocket Line-ով վճարումը տեխնիկապես ոչնչով չի տարբերվում Իդրամով սովորական վճարումից, իսկ հաճախորդը ընդամենը երկու-երեք լրացուցիչ հպում է անում և ակնթարթային գնում կատարում։

Փաստացի Rocket Line թվային ապառիկը գործում է բոլոր 17․500 վաճառակետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն։ Իսկ եթե վաճառակետն ընտրում է մեզ հետ համագործակցության Rocket Line 0% տարբերակը, ապա սա վաճառքների լրացուցիչ մեծ խթան է հանդիսանում, քանի որ հաճախորդները հնարավորություն են ստանում գնել ապրանքը հենց այդ պահին՝ վճարելով մինչև 12 ամսում ճիշտ նույն գինը և ոչ մի լումա ավել։ Այս պահին այդպիսի վաճառակետերի թիվը շուրջ 6000 է։

Ուրախ եմ կիսվել նաև ևս մեկ հետաքրքիր նորությամբ․ մեր օգտատերերն արդեն 2-3 ամիս է՝ ունեն հնարավորություն օգտվելու Rocket Line-ով վճարման մինչև 36 ամսվա տարբերակից։ Ավելի հստակ՝ մինչև 30,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում Rocket Line-ի առավելագույն ժամկետը մինչև 12 ամիս է, 30,000 ՀՀ դրամից մինչև 500,000 ՀՀ դրամ վճարումների դեպքում՝ 24 ամիս, իսկ 500,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների դեպքում առավելագույն ժամկետը արդեն 36 ամիս է։ Այս դեպքում հաճախորդը գնման պահին պարզապես ընտրում է իրեն հարմար ժամկետը և պայմանագրով նախատեսված կարգով վճարումները կատարում է հավասարաչափ մարումների ձևով, որը վաճառակետից կամ հաճախորդից կրկին ավել քայլ չի պահանջում։

Нет описания.

  • Քանի որ խոսեցիք Rocket Line թվային ապառիկի մասին, անդրադառնանք նաև այն հարցին, թե որքանով հեշտ ընդունվեց այս գործիքը մեր հասարակության կողմից։ Ձեր օգտատերերից շատերը վստահաբար ծանոթ չէին Buy now, pay later վճարման ձևաչափին։ Ի՞նչ պատկեր ունեք այսօր, որքանո՞վ է Rocket Line-ը կիրառվում։

 

  • Ինչպես արդեն նշեցի՝ Buy now, pay later ձևաչափն առաջինը Հայաստանում ներկայացրել են IDBank-ն ու Իդրամը։ Իհարկե, սկզբում այն բավականին դժվար ընդունվեց մեր հասարակության կողմից, և համեմատության  համար  պիտի ասենք, որ պրոդուկտի գործարկման առաջին 6 ամսվա համեմատ հաջորդող մեկ տարվա ընթացքում կնքվել էր Rocket Line-ի 7 անգամ ավել պայմանագիր։ Այսինքն՝ հենց այն պահից, երբ մեր օգտատերերն ընդունեցին պրոդուկտը, ավելի ճիշտ՝ հստակ պատկերացում կազմեցին դրա առավելությունների մասին, մենք ունեցանք Rocket Line թվային ապառիկի օգտագործման կտրուկ աճ։ Այսօր արդեն Rocket Line-ը մեր օգտատերերի համար ամենօրյա գործիք է դարձել․ շատերն այն օգտագործում են այն ժամանակ, երբ շտապ գնում է հարկավոր անել, բայց դեռ աշխատավարձին մի քանի օր կա, հետո մարում են այն՝ վճարելով ընդամենը այդ մի քանի օրվա տոկոսը, կամ էլ ընդհանրապես տոկոս չեն վճարում Rocket Line 0%-ի դեպքում, շատերը մեծ գնումներ կատարելիս ընտրում են հենց Rocket Line 0%-ով վաճառակետ, կատարում են գնումը և հետո մարում գումարը իրենց ցանկացած գրաֆիկով մինչև 12 ամսում։ Ամեն մեկն օգտագործում է Rocket Line-ն ըստ տվյալ պահի կարիքի՝ հարմարեցված հենց ի՛ր ապրելակերպին։ Պիտի նշեմ, որ պրոդուկտի գործարկումից ի վեր արդեն իսկ կնքվել է շուրջ 2,2 մլն պայմանագիր, այսինքն՝ վերջին 3 տարվա ընթացքում նույնքան անգամ այս գործիքը օգտակար է եղել մեր հաճախորդներին։ Սա լուրջ ցուցանիշ է, և խոսում է այն մասին, որ պրոդուկտը սիրվել է մեր օգտատերերի կողմից։ Մենք էլ, իհարկե, շարունակում ենք զարգացնել Rocket Line-ը՝ այն ավելի հարմար և շահավետ դարձնելով մեր օգտատերերի համար։

 

  • Խոսեցիք հաճախորդների նկատմամբ լոյալության մասին, ուստի մենք չենք կարող շրջանցել նաև Idplus լոյալության հարթակը։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի Իդրամի մյուս ռազմավարական գործընկերոջ պրոդուկտը, և ինչու՞ որոշեցիք համագործակցել։

 

  • Idplus լոյալության հարթակը՝ հավելվածը, թվային դաշտ է տեղափոխել բոլորիս հայտնի բոնուսային քարտերն ու 1100-ից ավելի կետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, բոնուսային միավորներ է տալիս։ Դրանք ավտոմատ կերպով հավաքվում են տվյալ վաճառակետի թվային բոնուսային քարտի վրա։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե ներբեռնեք Idplus հավելվածը, կտեսնեք, որ այն մեկտեղում է մի շարք առավելություններ։ Ընդ որում՝ հաճախորդից և վաճառակետից ոչ մի լրացուցիչ քայլ չի պահանջվում բոնուսի տրամադրման համար։ Բոլոր գործողությունները ավտոմատացված են, ինչպես Իդրամի, այնպես էլ գործընկերների կողմից մատուցվող բոլոր ծառայությունների պարագայում։

Եվ այսպես, Idplus հարթակի շնորհիվ հաճախորդը կարող է․

  • Ստանալ բոնուսներ և քեշբեքեր 1100-ից ավելի գործընկերների մոտ անհպում QR-վճարումներ կատարելով,
  • Աճուրդում զեղչով վաճառել կուտակած բոնուսները՝ վաճառքից գոյացած գումարը ստանալով Իդրամ դրամապանակին ակնթարթորեն, ինչպես նաև աճուրդով գնել բոնուսներ զեղչերով այլ օգտատերերից, ընդ որում` աճուրդը իրականացվում է հոլանդական աճուրդի ձևաչափով, և իր բոնուսը վաճառելիս զեղչի չափը կարող է որոշել հենց հաճախորդը,
  • Ցանկացած պահի նվիրել կամ ստանալ թվային նվեր-քարտեր՝ առանց վաճառակետ այցելելու, անկախ գտնվելու վայրից և առանց ավելորդ թղթաբանության,
  • Օգտագործել նվեր-քարտերը կամ կուտակված բոնուսները գործընկերների մոտ գնումներ կատարելիս ճիշտ այն նույն տրամաբանությամբ, ինչ Իդրամով գնում կատարելիս,
  • Կատարել կոմբո-վճարումներ՝ նվեր-քարտով, բոնուսներով, Idram-ով վճարումը համադրելով Idplus հավելվածում,
  • Հետևել կուտակած բոնուսային միավորներին ու գործարքների ողջ պատմությանը անմիջապես հավելվածում։

Վաճառակետերի համար Idplus-ը ծառայում է որպես լոյալության լրացուցիչ հարթակ։ Idplus-ի միջոցով կարելի է հեշտությամբ կառավարել սեփական ակցիաները և բոնուսային համակարգը, և այս ամենը՝ ընդամենը մեկ թվային հարթակում։ Idplus-ի գործընկեր վաճառակետերը կարող են․

  • Ներդնել բոնուսների և քեշբեքերի հաշվարկման և տրամադրման սեփական մեխանիզմ,
  • Ստեղծել թվային նվեր-քարտեր,
  • Հաճախորդներին առաջարկել ակցիաներ հատուկ պայմաններով՝ ինքնուրույն որոշելով ակցիայի օրը, ժամը, կտրոնի գումարի չափը, կոնկրետ ապրանքատեսակը և այլն,
  • Ուղարկել Push-տեղեկացումներ իրենց հաճախորդներին ակցիաների մասին,
  • Գնահատել սեփական լոյալության ծրագրերի կամ ակցիաների արդյունավետությունը հարթակում պատրաստի հաշվետվությունների միջոցով։

Մի խոսքով` Idplus-ը լոյալության ունիվերսալ հարթակ է, որը հավասարապես օգտակար ու շահավետ է թե՛ գործընկեր վաճառակետերի, թե՛ նրանց հաճախորդների համար։

Ի դեպ, մի ուրախալի լուրով կիսվեմ՝ Idplus հարթակում արդեն հնարավոր է ձեռք բերել և նվիրել վառելիքի լիցքավորման քարտեր, որոնց միջոցով հնարավոր կլինի գնել վառելիք էլ ավելի շահավետ պայմաններով, մասնավորապես՝ խնայելով վառելիքի գնի 2-4%-ը։ Քարտի թե՛ գնումը, թե՛ դրանով վճարումը վայրկյանների հարց է․ ծառայությունն առայժմ հասանելի է RAN Oil-ի բոլոր կետերում, վստահ ենք, որ շուտով մեզ կմիանան նաև այլ գործընկերներ։

  • Փաստորեն՝ ստացվում է, որ ներկայում Իդրամը մեկ հարթակում իր օգտատերերին բազմաթիվ ծառայություններ է առաջարկում՝ խնայելով նրանց ժամանակը և ապահովելով նոր, ժամանակակից փորձառություն։ Ի՞նչ նպատակներ ունի Իդրամն առաջիկայում։

 

  • Թե՛ մեր օգտատերերը, թե՛ գործընկեր կազմակերպությունները, կարծում եմ, վստահ են, որ Իդրամը աճող և մշտապես զարգացող ընկերություն է, որը տրամադրում է ժամանակակից և հարմարավետ ֆինանսական գործիքներ։ 

Դրա ապացույցն է նաև բոլորովին վերջերս ստեղծված Idram Junior հավելվածը մինչև 16 տարեկան երեխաների, պատանիների համար։ Այս նախագիծը խոսում է այն մասին, որ Իդրամը ստանձնում է նաև ֆինանսապես գրագետ սերունդ կրթելու պատասխանատվությունը։ Հավելվածն, իհարկե, սահմանափակ հնարավորություններ ունի, և պատանիներին հնարավորություն է տալիս կատարել վճարումներ շուրջ 17․500 կետերում, փոխանցումներ անել իրենց ընտանիքի անդամներին և լիցքավորել իրենց հեռախոսը։ Այս ֆունկցիոնալը ևս ընդլայնվելու է և սովորեցնելու է նաև խնայել, կառավարել սեփական միջոցները և այլն։ Իհարկե, պիտի նշեմ, որ այս բոլոր գործողությունները մեր կրտսեր օգտատերերը կատարելու են բացառապես իրենց ծնողների վերահսկողությամբ, քանի որ յուրաքանչյուր Idram Junior «կցված» է ծնողի Idram&IDBank հավելվածին:

Եթե ընդհանրացնենք, ապա մեր ռազմավարական գործընկերների հետ կառուցած էկոհամակարգն այս պահին արդեն իսկ թույլ է տալիս պնդել, որ Իդրամը հարմար, արագ, կիրառելի վճարային գործիքների համախումբ է՝ հարթակ, որը մի շարք հարցեր է լուծում իր օգտատերերի և գործընկերների համար։ Մենք աշխատում ենք այս մեծ էկոհամակարգի ընդլայնման, ֆունկցիոնալ հնարավորությունների զարգացման ուղղությամբ, և բաց ենք ցանկացած համագործակցության, նաև՝ շուկայի այլ խաղացողների համար, ինչը, վստահեցնում եմ, կաշխատի միայն win-win ձևաչափով, որովհետև մենք սիրում ենք ասել, որ Իդրամը բոլորի համար է։ 

Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան Ով էլ ընտրվի Նահանգների նախագահ, մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի քաղաքական էլիտա, որը կարող է հստակ հաշվել Հայաստանի պետական շահն ու պաշտպանել այն․ Մհեր ԱվետիսյանՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով «Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքովՉինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմինԵթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման պարագայում. Փաշինյանը՝ ԹրամփինՄադրիդի «Ռեալ»-ը կրկնել է ակումբային հազվագյուտ հակառեկորդ. նման բան չէր եղել արդեն 15 տարի Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի ՍարգսյանՀովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. ՆԳՆ ոստիկանություն ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանի եղբոր «շնորհիվ» ՔՊ-ական պատգամավորի վարորդը տուգանվել է և կորցրել տուգանային միավորներ ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունիՋերմաստիճանն այսօրվանից ավելի կնվազի Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ 5 անուն, որոնք չպետք է տաք աղջիկ երեխաներին. երբեք մի արեք դա ԱԳՆ-ն և Հանձնակատարի գրասենյակը դեմ չեն, բայց Էկոնոմիկայի նախարարությունը խորքային չի ընկալում խնդիրն ու իրավիճակը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի Զինվորական կենսաթոշակառուները ցանկության դեպքում կարող են հստակ զորամասում շարունակել ծառայությունը «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա ՍողոմոնյանՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Աշխարհին նոր փոփոխություններ է սպասվում. Թրամփի հաղթանակը խառնեց բոլորի խաղաքարտերը Գուրգեն Արսենյանը Մոսկվայում կապեր է հաստատում Իրանի սահմանին ահաբեկիչներն են ոչնչացվել. 18 զոհ կա Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ ՀԷՑ-ը վերազինման ու վերակառուցման 6,3 մլրդ դրամի ծրագիր է իրականացնում«Դոմուս»-ը կբացի նոր մասնաճյուղ «Իհա՜րկե անկանխիկ». կրուիզներ և նվերներ ԱրարատԲանկ MC քարտապաններին Արաղը քեզնից, շունը` ինձնից, գնանք կերուխումի․ Վանաձորում շնակերնե՞ր են հայտնվել«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին փոխանցեցին սպասված նվերըԱնչшփшհասներ են դшնшկшհшրվել. պատճառը աղջկա հարցն է Ամիօ բանկում արդեն հասանելի են կանադական դոլարով (CAD) անկանխիկ գործարքները Սամվել Գրիգորյանի հարսն ավտովթարի է ենթարկվել. Ինչ է պատահել Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Գյումրու մի դպրոցից 11-ամյա երեխան գլխուղեղային վնաuվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ Shamshyan Պատրաստվեք․ 36 ժամ ջուր չի լինելուՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Առաջին ալիքի «Հատուկ գործ»-ի թիմը՝ ԶՊՄԿ-ումՑուրտ օդային հոսանքները Հայստանում են. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մղարթ գյուղում այրվել է ոչ բնակելի տնակ Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ավտովթար. 2 մարդ զրկվել է կյանքից, 23-ը՝ վիրավորվել Մբապեն պետք է գոլեր խփի, քանի որ նրան բերել են Մադրիդի «Ռեալ» միայն գոլեր խփելու համար. Բենզեմա