Հայաստանի իշխանությունը տանում է մեզ կործանման․ Ռուբեն Վարդանյան
Քաղաքականություն«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
CivilNet-ի հետ հարցազրույցի ժամանակ լրագրող Արշալույս Մղդեսյանն ինձ հարց ուղղեց, թե արդյոք Արցախը հնարավորություն ունի իր ռեսուրսներով դիմակայելու Ադրբեջանին։
Իմ պատասխանը միանշանակ է: Հայաստանի իշխանությունն Արցախի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է փոխի, իսկ հասարակությունը պետք է հասկանա իրավիճակը և ճնշում գործադրի իշխանության վրա։ Հնարավոր չէ պահպանել Սոթքը կամ Սյունիքը, եթե Հայաստանի իշխանությունը չփոխի իր դիրքորոշումը, իսկ եթե դիրքորոշումը չի փոխվում, պետք է փոխվեն իրենք, որովհետև իրենց քաղաքականությունը կործանարար է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։