Ադրբեջանը ԱԹՍ-ով հարվածել է ՀՀ ԶՈՒ պատկանող ռազմական մեքենային` ՀՀ տարածքում, բռնկվել է հրդեհ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Սեպտեմբերի 2-ին կեսօրին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային` Հայաստանի Հանրապետության տարածքում, սահմանի խորքում, բաց տարածություն մեջ։ Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որն արագորեն տարածվում է ՀՀ Վայոց ձորի լեռներում` հրկիզելու հարյուրավոր հեկտար խոտածածկ տարածություններ։ Փրկարարական ուժերին չի հաջողվում մարել հրդեհ` չոր եղանակի, լեռնային, դժվարանցանելի ռելիեֆի, տեղանքում ջրային ռեսուրսների սակավության պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է փրկարարական ծառայության մի սպա։
Այս ռազմական և հրդեհային իմաստով արտակարգ դրության մասին ո’չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո’չ ՀՀ ներքին գործերի նախարարությունը լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրում` իրականությունը թաքցնելով հանրությունից։
Ավելին` այստեղ