Այսօր, վիրավոր և պաշարված Արցախի մեր քույրերը և եղբայրները պայքարի և դիմադրության հերոսական օրինակ են ցույց տալիս. Ավետիք Չալաբյան
ՀասարակությունՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության օրն է: Այսօր վիրավոր և պաշարված, Արցախի մեր քույրերը և եղբայրները պայքարի և դիմադրության հերոսական օրինակ են ցույց տալիս: Երևանում, Հայաստանի այլ մասերում և աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերս պետք է արժանի լինենք այդ պայքարին, զորավիգ և նեցուկ լինենք նրան, ոչ միայն խոսքով, այլ գործով մոտցնենք մեր հաղթանակը և մեր հայրենիքի երկու մասերի վերամիավորումը:
Օրը մենք սկսեցինք Արցախի ներկայացուցչություն մեր այցելությունից, և կավարտենք ի զորակցություն հերոսական Արցախի հանրահավաքով: Միացեք մեզ, և տեր կանգնեք մեր սրբազան հայրենիքին, մեր հավատին և մեր արժանապատվությանը: