«Վախ չուներ, ոչնչի դեմ կանգ չէր առնում». Սոթքում զոհված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը ընտանիքի միակ որդին էր (ֆոտո)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:
NEWS.am-ի հետ զրույցում Նորաբացի գյուղապետ Մարգար Մարգարյանը պատմեց, որ Անդրանիկ Անտոնյանն ամուսնացած չէր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, վերջին անգամ ընկերների ու ընտանիքի անդամների հետ երեկ էր խոսել:
«Երկու քույր ունի, տան միակ տղան էր: Դուխով տղա էր, վախ չուներ, ոչ մի բան դեմ կանգ չէր առնում, ծանուցագիրը եկել էր, եկավ վերցրեց ու գնաց: Մոտ 13 օր էր՝ ինչ դիրքերում էր»,- պատմեց Նորաբացի գյուղապետը:
Ավելին՝ այստեղ