Երևանում BMW-ն վրաերթի է ենթարկել սխալ տեղով փողոցն անցնող հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց 69 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 59-ամյա Գարաբետ Ք․-ին։
Shamhyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։