Կրակոցներ Երևանում․ ոստիկաններն հայտնաբերել ու վնասազերծել են զենքի առուվաճառք կատարողներին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կենտրոն վարչական շրջանում կրակոցներ են արձակվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկությունները ճշտելուց հետո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են ենթադրյալ կասկածյալ կրակողների ինքնությունը, երբ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ նրանք գտնվում են Խորենացի փողոցում։
Ոստիկանները ապօրինի զենքի առուվաճառքի, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ, 28-ամյա Սուրեն Մ․-ին և 29-ամյա Հայկ Ս․-ին․ վերջիններս լինում են Հայկ Ս․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով։
Արդեն տեղում պարզվում է, որ զենքի առուվաճառքի հետ կապված՝ զենքը փորձարկելու նպատակով նրանք բարձրացել են Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի տանիք, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և անկանոն կրակոցներ արձակել, իսկ հետո տանիքից իջել, Սուրեն Մ․-ն զենքը թողել է իր տանը, իսկ կրակված պարկուճները նետել շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մեջ։Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Հայկ Ս․-ի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է կրակված 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, իսկ Սուրեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։