Ադրբեջանը չի թաքցնում, որ տղաներին բռնության է ենթարկել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աղբյուրը`
Ադրբեջանը երեկ երեք արցախցի երիտասարդ է առևանգել Լաչինի միջանցում ապօրինի տեղադրված անցակետից:
Ավելի ուշ թշնամի երկրի դատախազությունը հայտնեց՝ դրոշը անարգել են, բայց տասնօրյա կալանքից հետո տղաները "կարտաքսվեն Ադրբեջանից": Տեսնենք, սպասենք հույսով, որ Բաքվի ռեժիմը չի փոշմանի ու տղաների ճակատագիրը իր քաղաքական մանիպուլյացիաների գործիք չի դարձնի:
Որ դրա նախադրյալները կան բոլորս գիտենք ու քաջ գիտակցում ենք, թե ինչ թշնամի ունենք, որ ոչ մի միջազգային հանրությունից, ՄԻԵԴ-ից, ՄԱԿ-ից ու մնացած նման հապավումակառույցներից չի վախենում: Դրա ապացույցը նաև այն է, որ Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել իր բռնությունները:
Այդպես, այսօր հրապարակվել է լուսանկար, թե Ադրբեջանի ՄԻՊ-ը տեսակցել է մեր տղաներին: Եվ լուսանկարից պարզ երևում է տղաներից մեկի ձեռքի վրա բռնության հետքերը:
Ավելին ` այստեղ