Շուշանը միջազգային դպրոց է ընդունվել Գերմանիայում, որտեղ ոչխար են պահում. Փաշինյան
ՏեսանյութերՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզի իր երկօրյա այցելության շրջանակներում, Հագվի գյուղում էր, որտեղ ավարտական փուլում է մոդուլային դպրոցի կառուցումը:
Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 755 միլիոն դրամ:
Նախատեսվում է 140 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման հանձնել մինչ դեկտեմբեր:
Վարչապետը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ գյուղի այցելությունից:
«Ենթադրենք Շուշանը (նկատի ունի իր դուստր Շուշան Փաշինյանին-խմբ) միջազգային դպրոց է ընդունվել, գերմանական քաղաք է, եւ դպրոցում ոչխար են պահում: Մեր մոտ, որ մեկը չսխալվի ասի դպրոցում ոչխար պահեք, այդ օրը ֆեյսբուքահայությունը իր բոլոր գործերը կթողնի ու կսկսի քահ-քահ հռհռալ, թե էս ինչ են ասում, դպրոցը գոմ սարքեցիք:
Բայց պետք է փոխել այդ մտածողությունը, որովհետև եթե մեր գյուղացին, մենք բոլորս կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին, եթե ոչխար ենք պահում ու չենք հարստանում ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա կրթական հարց է: