Եղանակը Հայաստանի Հանրապետությունում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի
ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների
եղանակ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 29-ի և 30-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը
շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի
ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև
կարկուտ։ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է
առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու
ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով,
30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։