Առևանգված Արցախ․ լուծումները Հայաստանում են (դեռ)․ Անդրանիկ Թևանյան
Քաղաքականություն«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Արցախցի 3 երիտասարդների առևանգումն ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյան–Ալիև պրահյան համաձայնության շրջանակներում։
Երբ Հայաստանը ներկայացնող բանակցողն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո Ալիևի բոլոր գործողություններն Արցախի ու արցախահայության դեմ դառնում են Ադրբեջանի ներքին խնդիր։
Խնդրի լուծումը դեռ գտնվում է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը անհրաժեշտ նվազագույնն է, որ պետք է անել այս իրավիճակում։ Երևանյան ընտրությունները մենք դիտարկում ենք այս գծի մեջ։
Հ․Գ․ Այսօր ժամը 11–ին կլինենք Քանաքեռում։ Ռուսական եկեղեցու բակից կսկսենք մեր հանդիումները քաղաքացիների հետ։