Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացի դիմել է ՀՀ-ում ապաստան ստանալու հարցով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
440 մարդ 2023 թ. առաջին կիսամյակում դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։
Ըստ հրապարակման` 440 մարդուց 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել,, իսկ փախստականի կարգավիճակ է ստացել 179 մարդ։
2023 թ. առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել` 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ, 3–րդ տեղում Իրանի՝ 40 մարդ։ Թուրքիայից ապաստան է հայցել 10 մարդ, որից 2-ի դիմումը կարճվել է, 1-ինը՝ մերժվել է։ Թե ինչ ընթացք են ստացել մյուսների դիմումները՝ հայտնի չէ։
Ավելին` այստեղ