Խոշոր ավտովթար Երևանում․ «Բելաջիոյի» թունելում բախվել են Lexus-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ թունելի մեջ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Քրիստինե Խ․-ի վարած Hyundai Elantra մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Դավիթ Գ․-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։