Տղամարդու վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին. նա տեղում մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 25-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Աշոցքի տարածքում, «Ղուզեյ» կոչվող դաշտում, 63-ամյա Գևորգ Մարտիրոսյանի «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում, տրակտորը կանգնած դիրքից առաջացել է մոտ 30 մետր: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Այդ ընթացքում Մինասյանի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: