Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
ՀասարակությունՕգոստոսի 25-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Երևան քաղաքում՝՝
Oգոստոսի 25-ին կեսօրից հետո, 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ, 26-29-ին՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 4-6, 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Մանրամասներն՝ այստեղ