Ազատավան գյուղի հրդեհից 14-ամյա երեխա է տուժել. նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 25-ին, ժամը 10։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։
NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 5 քմ, գույք եւ կենցաղային իրեր։
Հրդեհի հետեւանքով տուժած Ս․ Կ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։