Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին՝ համաշխարհային մշակութային ժառանգություն
ՄշակույթՆերկայումս Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի համաշխարահային մշակութային ժառանգության ցուցակում։
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Եկեղեցին կառուցվել է 915-921թթ-ին Բագրատունյաց թագավոր Գագիկ 1-ինի հրամանով՝ Սուրբ Խաչի մասունքը պահպանելու նպատակով: Մասունքը 7-րդ դարից հետո բերվել էր Վան՝ լինելով նախ Երուսաղեմում, ապա Իրանում:
10-րդ դարում կառուցված եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայտնի է իր բազմազան քանդակներով:
Եկեղեցին Թուրքիայի Հանրապետության օրոք վերանորոգվել է 2005-ին և 2007-ին, իսկ 2015-ի ապրիլի 13-ին գրանցվել «UNESCO»-ի համաշխարահյին ժառանգության ցուցակում:
Նշենք, որ ամեն տարի եկեղեցում անկացվում է պատարագ հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկին՝ «Սուրբ Խաչի»-ին (խաչվերաց) նախորդող կիրակի օրը, որն էլ տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Պատարագին ներկա է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս, սակայն այն իրականացնում է Պոլսո Հայոց պատրիարքը:
2023-ին Սուրբ Խաչում պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին: