Լիլիթ Բասյանի խոստովանությունը՝ սիրելիին (ֆոտո)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդաբան Լիլիթ Բասյանը տեւական ժամանակ է՝ չի թաքցնում, որ ընտրյալ ունի։ Թեեւ Լիլիթը դեռեւս հանրությանը չի ներկայացնում սիրելիին, հաճախ Story բաժնում նրա մասնակցությամբ հրապարակումներ է տեղադրում՝ չցուցադրելով նրա դեմքը։ Հայտնի սննդաբանը երեկ կիսվել է հերթական հրապարակմամբ, որում գեղեցիկ խոստովանություն է արել սիրելիին։
«Այսպիսի հոգի, այսպիսի սիրտ այսքան մարդկանց մեջ ես չեմ գտել։ Ես քեզ սիրում եմ»,-իրենց համատեղ լուսանկարին կից գրել է Լիլիթը։
Օրերս, ի դեպ, Լիլիթի նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Բաբասյանը, Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր աղջկա հետ է։ Ալեքսանդրը եւս ցույց չի տվել նրա դեմքը, իսկ լուսանկարը մեկնաբանել է Չարենցի հայտնի խոսքերով՝
«Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աչքերով աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…»։
Ավելին՝ այստեղ