Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Մեր եկեղեցում մյուռոնօրհնության բացառիկ իրավունքը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այժմ մյուռոն է օրհնում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր մի քանի թեմերի համար: Ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության` մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել:
Ըստ ավանդության Սբ. Էջմիածնում առաջին Մյուռոնը օրհնել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը: Ավանդության համաձայն ամեն անգամ Հին Մյուռոնը խառնվում է Նորին, ապա նրա հետ հեղվում է նաև մեր Սբ. Հայրապետի առաջին օրհնությունը: