«Ժողովրդավարության հայկական դպրոցի» շրջանավարտներն ավարտեցին դասընթացները
ՀասարակությունՏեղի է ունեցել «Ժողովրդավարական հայկական դպրոցի» ավարտական միջոցառումը։ Դպրոցը ուրույն , ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որտեղ տարատեսակ ուսումնական ծրագրերին զուգահեռ ունկնդիրների շրջանում ինքնության, պետության և գիտելիքի նկատմամբ հատուկ վերաբերմունք է ձևավորվում։ Եվ այսօր, գիտելիքի ճանապարհն անցած երիտասարդները, իրենց երախտիքի խոսքն ասելով հաստատությանը՝ հրաժեշտ են տալիս «Ժողովրդավարության հայկական դպրոցին»։ Դպրոցում գործում են քաղաքագիտական և ադրբեջաներենի դասընթացներ։ Ցանկացած անհատ, ով հետաքրքված է քաղաքական, հասարակական գործընթացներով կարող է դառնալ ոչ ֆորմալ կրթական դպրոցի սան՝ էլ ավելի խորացնելու իր գիտելիքները տվյալ ոլորտներում։ Դպրոցի հիմնադիր Սուրեն Պետրոսյանը կրթության հիմքում կարևորում է հայրենիքին օգտակար լինելու նպատակադրվածությունը։ Ըստ նրա, ցանկացած գիտելիք պետք է ծառայեցնել երկրի բարգավաճմանն ու պաշտպանությանը։
Մանրամասները տեսանյութում։