Հայերեն
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» 

Էկոհանցագործ Ադրբեջանի բնապահպանական «մտահոգությունների» ենթատեքստերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկային հասարակության գործունեության արդյունքում շրջակա միջավայրն էապես տուժում է։ Եվ ինչքան մարդը տեխնոլոգիապես զարգանում է ու սկսում է ավելի շատ սպառել, այնքան մեծանում է բնությանը հասցվող վնասը։ Բնության աղտոտումը հետադարձ կապով ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկային հասարակության հետագա կենսագործունեության համար, այլև նպաստում է կլիմայի փոփոխությանը։ Իսկ կլիմայական անոմալիաները ահռելի վնասներ են հասցնում համաշխարհային տնտեսությանը։ Բայց կան երկրներ, որոնց տնտեսությունը առավել լուրջ, համատարած բնապահպանական ռիսկեր է ստեղծում շրջակա միջավայրի համար։ Այդպիսի երկրի դասական օրինակ է Ադրբեջանը, որի նավթարդյունաբերությունն էական վնաս է հասցնում Կասպից ծովի ավազանին ու հատկապես ափամերձ շրջաններին։

Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում նաև Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան և մասնավորապես հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլ յու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։ Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։ Այն, որ Ադրբեջանը լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Ալիևն իրեն միջազգայնորեն ներկայացնի որպես կանաչ տնտեսության ջատագով։

Նա փորձում է այդ համատեքստում նույնիսկ ներդրումներ ներգրավել արտասահմանից։ Ադրբեջանն անգամ ներկայանում է վերականգնվող էներգետիկային նվիրված տարբեր համաժողովներին։ Միևնույն ժամանակ էկոհանցագործ այդ երկիրը, որը Արցախյան պատերազմի ժամանակ ֆոսֆորական զենք էր կիրառում, անխնա այրում Արցախի անտառները, վնասում բնական միջավայրը, իրեն իրավունք է վերապահում Հայաստանին ու Արցախին մեղադրել շրջակա միջավայրը վնասելու հարցում։ Ավելին, Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։

Ու հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն այս ամենի համար որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։

Իհարկե, հնարավոր է, որ մեր փորձագիտական շրջանակները որոշակիորեն չափազանցության մեջ ընկած լինեն, ինչից օգտվում է թշնամական երկիրը, սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ մեր համապատասխան շրջանակները, այդ թվում՝ իշխանությունները, չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից շրջակա միջավայրի համար ստեղծված աղետալի խնդիրների մասին։ Չէ՞ որ Ադրբեջանում շրջակա միջավայրի աղտոտումը ազդեցություն է ունենում նաև Հայաստանի տարածքի վրա։ Օրինակ՝ Հայաստանը բոլոր իրավունքներն ունի պահանջելու, որ Ադրբեջանը դադարեցնի իր նավթարդյունաբերությունը, քանի որ դրա արդյունքում աղտոտվում է նաև Հայաստանի օդը։ Ո՞վ պետք է կոնկրետ այս պահանջները ներկայացնի։ Պարզ է, որ եթե Ադրբեջանին հակազդելու քայլեր չձեռնարկվեն, ապա Ադրբեջանը կրկին գործի է դնելու բնապահպանական «օպերացիաները»։

Ինչպես որ Կաշենի և Դրմբոնի հանքերի տարածքում փորձաքննություն անցկացնելու ադրբեջանական պահանջները պատճառ դարձան, այսպես կոչված, էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, ապա անցակետի տեղադրման համար, այնպես էլ մի օր այդ էկոակտիվիստները կարող են հայտնվել Սյունիքում։ Չէ՞ որ Ադրբեջանը պատրվակներ է փնտրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան