Թուրքիային անխուսափելի ավերիչ երկրաշարժեր են սպասվում
Ալտերնատիվ կարծիքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրք երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում փետրվարի 6-ին արդեն իսկ տեղի ունեցած և ապագայում սպասվող երկրաշարժերին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Երկրաբանը 1999-ի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Մարմարայի երկրաշարժի 24-րդ տարելիցին ընդառաջ քննադատական խոսքեր է հնչեցրել իշխանությունների հասցեին:
«Նրանք երկրաշարժը վերագրում են ճակատագրին և այդպիսով այն փորձում հասարակության համար ընդունելի դարձնել»:
Ապա նաև վերոհիշյալ երկրաշարժի և սպասվող երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների համար որպես առաջնահերթ պատճառներ է համարում երկրի տնտեսական խնդիրները:
Մասնագետի համոզմամբ՝ առանց տնտեսական խնդիրները լուծելու, երկրաշարժի խնդիրներին լուծում տալ չի հաջողվելու: