Իր անչափահաս աղջկան դաժան բռնության ու նվաստացման ենթարկած կնոջ ամուսինը կալանավորված է անչափահասի հանդեպ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան համացանցում տարածված տեսանյութում իր անչափահաս երեխային դաժան բռնության ու նվաստացման ենթարկած Աննա Արևշատյանի ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը կալանավորված է, գործը դատաքննության փուլում է։ Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց ԲԴԽ մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանը։
Ըստ Civic.am-ի տեղեկությունների՝ Թաթուլ Մադաթյանը կալանավորվել է անչափահաս երեխային սեռական բռնության ենթարկելու համար։ Գործը հարուցվել է 2022 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից համացանցում շրջանառվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին ամենադաժան բռնության և նվաստացման ենթարկում իր անչափահաս երեխային իր մյուս երեխաների մասնակցությամբ։ Ոստիկաններին հաջողվել է պարզել կնոջ ինքությունն ու բերման ենթարկել նրան։
Նշենք, որ ընտանիքը 4 անչափահաս երեխա ունի։
Առավել մանրամասն՝ այստեղ