«Դալմա Մոլ»-ի ավտոկայանատեղիում թալանել են հայտնի գործարարներից մեկի Toyota Land Cruiser-ը․ գողացել են 10 միլիոն դրամ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ օգոստոսի 15-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Տ․ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից 18։10 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բացել են իր Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի դուռը և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ավետիսյանը։
Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը Հայաստանում հայտնի գործարար է, ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, ավտոմեքենայից էլ հափշտակել են 10 միլիոն դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։