«Բաքուն ցանկանում է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ». Հիքմեթ Հաջիև
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն ցանկանում է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս ճանապարհը շեշտակի կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդ կերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է «ղարաբաղցի հայերին»։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներում իրացնելու համար։ Բայց այս ճանապարհից օգտվելու փոխարեն արգելապատնեշներ են տեղադրվում։ Ադրբեջանի առաջարկն է այս ճանապարհը դարձնել ելակետ «ղարաբաղցի հայերի վերաինտեգրման համար»», - ասել է նա։
Հաջիևն այսօր մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղեկցել է Աղդամ:
Մանրամասներն՝ այստեղ