Հիվանդանոց է տեղափոխվել 11 ամսական երեխայի դի․ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի տեղեկություններով ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 11 ամսական Ն․ Ա.-ն է, ով նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հարազատների կողմից «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։