«Գորշ իրականությունդ Գազելով կտրեմ» կամ «թրենդները» սկսել են փոխվել
ՀասարակությունՀամացանցային թրենդներն ու, այսպես կոչված, «մեմերն ու սռաչները», մեր իրականության անբաժան մասն են դարձել, կարելի է ասել` համացանցի համն ու հոտը։
Երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակով պայմանավորված` այդ թրենդները բովանդակային փոփոխությունների էին ենթարկվել և ավելի շատ ծառայում էին որպես այս կամ այն ուժին կամ անձին թիրախավորելու և հալածելու միջոց։ Մինչդեռ, որպես կանոն, դրանք պետք է կրեն ավելի շատ սատիրիկ բնույթ և նպաստեն համացանցում առավել պոզիտիվ լրահոսի ձևավորմանը։
Վերջին օրերին, չնայած Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ գերքաղաքականացված համացանցային լրահոսին, համացանցային «մեմերն» ու «սռաչները» առավել պոզիտիվ ու բովանդակային են դարձել։ Թարմ օրինակը` Տիգրան Ավինյանի կողմից վերջին Գազելը վարելու և դրա շուրջ առաջացած պոզիտիվ «կսմթոցների» պատմությունը։ Կարծես թե «թույն ու թարախին» փոխարինելու է գալիս պոզիտիվն ու ժպիտը։
Հուսանք` այս տենդենցը կշարունակվի։ Հասարակությունն առանց այն էլ հոգնել է անբովանդակ ցեխ շպրտելուց։ Շատերը անգամ դեն են նետել սմարթֆոններն ու դադարել են հետևել լրահոսին։ Առանց այն էլ գորշ իրականության մեջ մարդիկ հոգնել են մռայլ գույներից։
Գուցե նաև սա է հասարակության առողջացման ճանապարհներից մեկը։
Կարինե Հովհաննիսյան