Կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է․ շտապօգնության բժիշկները արձանագրել են Մ. Կ․-ի մահը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 10-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 23 թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում, վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի շինհրապարակում տեղադրված աշտարակային կռունկի (մոտ 30 մ) խցիկում Մ․ Կ․-ի (ծնված 1964 թ.) ինքնազգացողությունը վատացել է:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. շտապօգնության բժիշկները արձանագրել են Մ. Կ․-ի մահը