Արցախից տեղեկացնում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջով գրել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը:
«Բարի լուր ասեմ Արցախից, որ մի քիչ ջերմանանք ու ապրենք.
Մի քանի օր առաջ աջակցեցինք Արցախում ապրող 13 մայրանալ պատրաստվող կանանց, բոլորը նաև բազմազավակ ընտանիքներ ունեն: Երեկ ծնվել է այդ կանանցից մեկի որդին՝ Արամը:
Շրջափակման ու տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7րդ, 8րդ, 10րդ զավակին ն լույս աշխարհ բերում, իսկ մենք այստեղ ինչ որ անկարևոր հարցերի մեջ ենք…
Աստված պահի Արցախս՝ Հայրենիքիս կտորը, չհանձնվող հայրենակիցներիս ու բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն և պատրաստակամ են օգնել իրար նեղ օրերին՝ լույսի կտոր դառնալով իրար համար:
Ավելին՝ այստեղ