Մահացել է Արասի Բալաբանյանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
83 տարեկան հասակում Ռիո դե Ժանեյրոյում մահացել է բրազիլիական սերիալներից հայտնի հայազգի դերասանուհի Արասի Բալաբանյանը։ Երկար տարիներ նա տառապում էր թոքերի քաղցկեղից։
Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդի քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի ցեղասպանությունից։
Արասի Բալաբանյանին Հայաստանում մեծ ճանաչում բերեց «Նոր զոհը» սերիալը, որը ցուցադրվեց 1996 թվականին։