ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել 4 հայի նկատմամբ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Տուապսե շրջանում՝ Դեդերկոյ բնակավայրի մոտ, երեք տղամարդու վրա հարձակում է տեղի ունեցել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Միջադեպի արդյունքում Դեդերկոյ գետի մոտ 41 և 38 տարեկան տղամարդկանց դի է հայտնաբերվել։
Հարձակման ենթարկված երրորդ անձը՝ 21-ամյա երիտասարդը, վիրավորվել է և կարողացել է փախչել։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցում։
Նախնական տվյալներով՝ դեպքից հետո ՌԴ չորս քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հանցագործության մեջ կասկածվողների թվում են Կարեն Ուստյանը, Վարդան Թուլումջյանը, Ալբերտ Էկզարյանը և Արտյոմ Թուրքմենյանը։