Շինարարական «բումը» չի կարող լինել մարդու առողջության հաշվին, և խնդրի լուծումն էլ չպետք է «տուգանքները» համարել. Մանե Թանդիլյան
Քաղաքականություն«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շինարարական «բումը» չի կարող լինել մարդու առողջության հաշվին, և խնդրի լուծումն էլ չպետք է «տուգանքները» համարել, այլ խրախուսելը, որ մարդիկ հոգատար լինեն իրենց միջավայրի նկատմամբ։
Մեր քաղաքամայր Երևանն իսկապես համակարգային փոփոխությունների կարիք ունի, և մարդիկ պետք է հասկանան՝ այս ընտրություններով կարող են դրանք բերել։ Երևանցիները պետք է որոշեն, թե ում վստահեն և թե ով է կարող իրական լուծումներ առաջարկել իրենց խնդիրներին։
«Լրատվական Ռադիոյին» տված իմ հարցազրույցն ամբողջությամբ՝ մեկնաբանությունում։