Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 6-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում՝ օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։