Հայաստանն «անհետանում է» քարտեզից, Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ողջ տարածքը ներկայացվում է ադրբեջանական անուններով ԱԳՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է իբրև Ադրբեջանի տարածք: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք:
Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- գրել է նա: