Հակառшկորդը կրկին կրակ է բացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: «Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում օգոստոսի 4-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Նշվում է, որ հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ավելին՝ այստեղ