Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով,ապա նույքան կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 3-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 3-6-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-ին կնվազի 6-8 աստիճանով, 5-8-ին նույքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 3-ին, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ին, 5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ արագությամբ։