Փաշինյանի արձագանքը՝ Ալիևի հարցազրույցին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը սույն թվականի հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է:
Հիշեցնեմ, այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարի կամրջի եզրին՝ ՀՀ տարածքում՝ արժանանալով ՀՀ սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սադրանքը՝ Ադրբեջանի վերը նշված գործողությունն է.
«Տարբեր տեղերում ինքնակամ, հաճախ՝ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման ու, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման»:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցին. «Հայտարարելով, թե իբր Ադրբեջանը ՀՀ-ից տարածքային պահանջներ չունի, Ալիևն ասում է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն:
ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991-ի Ալմաթիի հռչակագրով ու վերահաստատվել 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով՝ Պրահայում»: