Երևանի քաղաքապետարանը «սպասարկման գրասենյակի» է վերածվել, հայտնի չէ՝ քաղաքի զարգացումն ինչ ուղղությամբ է գնում․ «Ապրելու երկրի» ավագանու թեկնածու (տեսանյութ)
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետարանը «սպասարկման գրասենյակի» է վերածվել, հայտնի չէ՝ քաղաքի զարգացումն ինչ ուղղությամբ է գնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։
Նրա դիտարկմամբ՝ չկա Երևան քաղաքի զարգացման տեսլականը, թե քաղաքը 5 տարի հետո ինչ զարգացում պետք է ունենա։
Կառավարման մասնագետը նկատում է, որ Երևանի վաղվա զարգացման վերաբերյալ հայեցակարգն է բացակայում, մինչդեռ տեղական իշխանություններն այսօր զբաղված են կոսմետիկ բերակարգումներով, որոնք խոշոր հաշվով մայրաքաղաքի հիմնախնդրիրների խորքային լուծումը չեն ապահովում։
«Այսօր տրանսպորտային բարեփոխումների անվան տակ ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը թարմացվել է, բայց խնդիրը չի լուծվել։ Տրանսպորտային բարեփոխում նշանակում է, որ բնակիչներին մի կետից պետք է հարմարավետ հասցնել մյուս կետը։ Միգուցե ավտոբուսները նոր են, բայց տեղափոխման հարցը դեռ չի լուծվել, քանի որ ճանապարհներն են գերծանրաբեռնված և այլն»,- մատնանշեց ավագանու անդամի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։