Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանով Հայաստան բնական գազի մատակարարումը:
«Հունիսի 26-29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: