Առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփվել «Ղարաբաղում հայերի» հետ․ Ալիև
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ «առանց ռուս խաղաղապահների ավելի հեշտ կլիներ շփվել «Ղարաբաղում հայերի» (Արցախի Հանրապետության քաղաքացիներ-խմբ․) հետ»։
«Ինչ վերաբերում է «Ղարաբաղի հայերին», ապա ուզում եմ հիշեցնել, որ նրանց հետ մեր շփումները սկսվել են միանգամից։ Հիմնականում դրանք սովորական մարդկանց հետ շփումներ էին, երբ սկսեցինք կառուցել Լաչինի նոր ճանապարհը, որն անցնում էր մի քանի հայաբնակ գյուղերով։ Տեղեկացա, որ կապեր են հաստատվել մեր ճանապարհաշինարարների և հայերի միջև։ Նրանք անմիջապես սկսեցին «ընկերանալ» (չակերտները՝ խմբ․): Եթե շինարարության առաջին ամիսներին ռուս խաղաղապահներն ապահովում էին երկու կողմերի անվտանգությունը, ապա որոշ ժամանակ անց նրանք ուղղակի հեռացան, և առանց ռուս խաղաղապահների հեշտ էր շփվել։ Սա հուշում է, որ հասարակ մարդկանց մեծամասնության սրտում ատելությունը չկա», -ասել է Ալիևը: