Իշխանությունները փակել են Ստամբուլի մերձակայքում գտնվող Սևծովյան Շիլե հանգստավայրի լողափը, որտեղ հայտնաբերել են 28 չպայթած ական․ հաղորդում է NTV-ն։

«Հուլիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ին ջրասուզակների սուզման ժամանակ հայտնաբերվել է առնվազն 28 զինամթերք, որոնցից ութը հասցվել է ափ՝ հետագա ոչնչացման համար»,- հայտնել են մարզային իշխանությունները:

«Շիլեի մյուս բոլոր լողափերը, բացի Սոֆուլարից, բաց են հանգստացողների համար, այնտեղ ոչ մի խնդիր չի եղել»,- ասել է աղբյուրը։