Իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը․ Տոնոյան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն։ Ընդ որում, ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, այլ և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության ապահովման առումով:
Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ չլինի պատերազմ»,- ասաց Տոնոյանը: