Հայերեն
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» 

Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ոչ լեգիտիմ է ողջ իշխանությունը, հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն, գոյություն չունի օրենք. Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Օրինականացած անօրինականության ռեֆլեքսիան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ անօրինականություններ է գործել, բայց Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած արշավում, ամեն գնով հաղթանակ պոկելու մարմաջի մեջ, նա անցավ բոլոր սահմանները։ ՍԴ-ի դատավորներին փոխելու՝ խորհրդարանի որոշումն ակնհայտ անօրինական էր եւ հակասահմանադրական։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզունակ է՝ եթե կնիքն իմ ձեռքին է, ապա ինչ ուզենամ, կանեմ։

Մինչդեռ Սահմանադրությունը գերագույն օրենք է իշխանության մասին, նրա իմաստն այն է, որ սահմանում է, թե պետական կառավարման մարմիններից որը ինչ անելու իրավունք ունի եւ ինչի իրավունք չունի։ Ակնհայտորեն, Ազգային ժողովը չուներ այդպիսի որոշումներ ընդունելու իրավունք, բայց ընդունեց, քանի որ իր ձեռքին էր «կնիքը»։

Վենետիկի հանձնաժողովի հայտնած ափսոսանքը, որ իր խորհուրդները չեն լսել, այդ հանգամանքի հաստատումն էր միջազգային ամենաբարձր իրավական ատյանի կողմից։ Միաժամանակ, Ջիանի Բուքիքիոն մի ստանդարտ, բայց արդեն ժամկետանց կոչ էր արել` հարգել Սահմանադրությունը։ Անիմաստ կոչ է, քանի որ Սահմանադրություն արդեն չկա։

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե իշխանություն է ինքն իր համար, այլ հանդիսանում է ՀՀ իշխանություն, իշխանություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խախտում է օրենքը, ապա խախտում է ոչ միայն իր համար, այլ ողջ երկրի համար։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի Սահմանադրություն, ապա ոչ մի քաղաքացու համար այն գոյություն չունի։

Նիկոլ Փաշինյանը իր համառությամբ երկու մեծ խնդիր ստեղծեց իր համար․ Առաջինն այն է, որ ՀՀ իշխանությունները զրկվեցին լեգիտիմությունից։ Երկու տարի թմբկահարվող 70%-ը դարձավ անարժեք։ Իշխանության էությունն այնպիսին է, որ այն միասնական համակարգ է, չի լինում այնպես, որ Ազգային ժողովը, կամ վարչապետը, կամ նախագահը լինեն լեգիտիմ, բայց այդ ընթացքում ստեղծեն ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ապա ոչ լեգիտիմ է ամբողջ իշխանությունը, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյան-վարչապետը։

Երկրորդ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, շշից բաց թողեց ջինը․ հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն եւ գոյություն չունի օրենք։ Ընդ որում, գոյություն չունի ոչ մեկի համար եւ ոչ մի հարցում, մանավանդ՝ իշխանափոխության։ Ընդդիմադիր կուսակցությունները, ժողովրդական զանգվածները, հանրային ճնշումն այլեւս որեւէ մտահոգություն չպետք է ունենան, որ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ ճանապարհով իշխանազերծեն։ Այլեւս չկա լեգիտիմ ճանապարհ, քանի որ բացի նրանից, որ չկա լեգիտիմ իշխանություն, չկա նաեւ գործող Սահմանադրություն՝ իշխանության մասին օրենքներ, ուրեմն եւ չկան իշխանությունից զրկելու կամ իշխանության գալու օրինական կամ ոչ օրինական ճանապարհներ։ Այլեւս բոլոր ճանապարհներն էլ լեգիտիմ են՝ կարեւորը Նիկոլ Փաշինյանի ձեռքից «կնիքը» վերցնելն է։

Հ․Գ․ Քայլող մարդուց (homo gressus) մինչեւ բանական մարդ (homo sapiens) 40 հազար լի ճանապարհ է․ Լաո Ցզի»:

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով