«Ծրագրի շրջանակում տրվող աջակցության առավելագույն չափը կազմում է դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։