Անօդաչու թռչող սարքը մխրճվել է «Մոսկվա Սիթի»-ի համալիրի աշտարակներից մեկի մեջ, եւս մի քանի ԱԹՍ-ներ խոցել են հակաօդային պաշտպանության համակարգերը, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մի քանի անօդաչու թռչող սարքեր Մոսկվա թռչելիս խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Նրանցից մեկը, ինչպես նախորդ անգամ, հասել է «Մոսկվա Սիթիի» աշտարակին: Վնասվել է 17-րդ հարկի մակարդակի ճակատը: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- գրել է քաղաքապետը Telegram-ի իր ալիքում։