Լաչինի ճանապարհն ադրբեջանական հող է.Թուրքիայի Արտաքին գործերի նախարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Հաքան Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանային կայունության ուղին համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով պետք է լինի։ Դրա համար մեծ նշանակություն ունի «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
Լաչինի ճանապարհն ադրբեջանական հող է։ Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է համարում։ Դա ամենամեծ ինքնիշխան իրավունքներից է»,- հայտարարել է Ֆիդանը։