Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների և այլ կառուցապատող ընկերությունների հետ քննարկվել են ոլորտի խնդիրներն ու նոր կարգավորումները։
Շենքերի և շինությունների կառուցման ընթացքում պետք է ապահովվի շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը:
4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների դեպքում կտեղադրվեն օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ:
Շինանյութի տեղափոխումը և պահպանումը կկազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով:
Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները շինհրապարակից դուրս կգան հատուկ մետաղական էստակադայի վրա լվացվելուց հետո: