Մեկ օրում՝ 52 ահազանգ․ քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել Երևանում և ՀՀ տարբեր մարզերում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 30-ին՝ ժամը 19:33-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որից Երևան քաղաքում՝ 48, Արագածոտնի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3 դեպք (շինությունների վնասված տանիքների, կառուցատարերի, էլեկտրական լարերի, ավտոմեքենաների, շրջված ու կոտրված ծառերի և այլն)։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
Քամուց պատճառված վնասների հետևանքով զոհեր և տուժածներ չկան: