Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Բորելին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին, սակայն Բորելի հայտարարությունն ափսոսանք է առաջացնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
ԱԳՆ-ն արձագանքել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն առ այն, որ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և Աղդամ (Ակնա) քաղաքով ապրանքներ տեղափոխելու Բաքվի պատրաստակամությունը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։
«Բաքուն բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ բանակցություններին: Այնուամենայնիվ, ափսոսանք է առաջացնում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարության մեջ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մոտեցումը, որը հիմնված է հայկական կողմի «կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների» վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ: