Ռուսաստանն արգելել է լոլիկի և ելակի ներկրումն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») արգելել է Ադրբեջանից 61.2 տոննա բուսական արտադրանքի ներմուծումը։
Մասնավորապես արգելվել է 47.2 տոննա քաշով լոլիկի 3 խմբաքանակի և 14 տոննա քաշով ելակի 1 խմբաքանակի ներկրում:
Ապրանքների վերադարձի պատճառ է հանդիսացել այն, որ փաստաթղթային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են բուսասանիտարական սերտիֆիկատներում չհավաստագրված ուղղումներ կատարելու փաստեր, ինչպես նաև անհամապատասխանություններ մակնշման տեղեկատվության և բուսասանիտարական սերտիֆիկատների միջև